Դատարանը Տաթևիկ Վիրաբյանի նկատմամբ կիրառեց տնային կալանք: Այս մասին հայտնում է Վիրաբյանի փաստաբան Արսեն Բաբայանը։
«Տաթևը քրեակատարողականից ազատ կարձակվի նոյեմբերի 21-ին»,- գրել է իր ֆեյսբուքյան էջում Բաբայանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ բռնության և զանգվածային անկարգության կոչերի համար քրեական վարույթ է նախաձեռնվել Տաթևիկ Վիրաբյան անունով օգտատիրոջ նկատմամբ։ Սեպտեմբերի 24–ին Տաթևիկ Վիրաբյանը 2 ամսով կալանավորվեց։ Հոկտեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ նրա կալանքի ժամկետը երկարաձգվել է։