Այրվել է «GAZelle» մակնիշի ավտոմեքենա, ներսում եղել է 18 ուղևոր, տուժածներ չկան

Նոյեմբերի 6-ին, ժամը 15:33-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվաբերդ գյուղ տանող ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում:

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ գյուղի վերջնամասում այրվում է Բերդ-Չինարի երթուղին սպասարկող ուղևորատար «GAZelle» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Զ. Օ., 18 ուղևոր)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:15-ին, մարվել` 16:33-ին: Այրվել է ավտոմեքենան․ տուժածներ չկան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել