Վթարային ջրանջատում ՀՀ մարզերում. 24 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 7-ին ժամը 07.00-ից մինչև նոյեմբերի 8-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:

Նոյեմբերի 6-ին ժամը 09:45-18:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի Նոր Թաղ. 1, 2-3, 4, 5, 10, 11, 27-28, 37 շենքերի ջրամատակարարումը:

Նոյեմբերի 6-ին ժամը 10:30-16:00-ն կդադարեցվի Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Շահումյան փողոցի ջրամատակարարումը:

Նոյեմբերի 6-ին ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի Բաբաջանյան, Բաբաջանյան 1 փակ., Սասունցի Դավթի, Ն.Ստեփանյան, Ա.Խաչատրյան փողոցների ջրամատակարարումը:

Նոյեմբերի 6-ին ժամը 11:00-17:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Մ.Օհանջանյան, Մրգանուշ, Քարակերտ փողոցների ջրամատակարարումը:

Նոյեմբերի 6-ին ժամը 12:00-22:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Արագածի զանգվածի և Մաշտոցի խճուղու բաժանորդների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել