Սնանկության դատարանի դատավորների թվակազմը կկրճատվի, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորներինը՝ կավելանա

Բարձրագույն դատական խորհուրդը նոյեմբերի 3-ին որոշում է ընդունել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 1896-Ա որոշումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 89-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է՝

1.Սնանկության դատարանի դատավորների թվակազմը կրճատել 1 դատավորով՝ ընդհանուր 12 դատավոր:

2.Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավորների թվակազմն ավելացնել 1 դատավորով՝ ընդհանուր 34 դատավոր:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի նոյեմբերի 6-ից»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել