Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 3-ին որոշում է ընդունել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N975-Ն որոշման հավելվածի 8-րդ և «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 26-30-րդ կետերը՝
1. Հաստատել «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը՝ համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 22-ի «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 1466-Ա որոշումը»։
Տիգրան Խաչատրյան – ՀՀ փոխվարչապետ
Զարուհի Մաթևոսյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Արտուր Մովսիսյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ
Գևորգ Հակոբյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լեզվի կոմիտեի նախագահի տեղակալ
Հակոբ Քնաջյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության իրավաբանական վարչության պետի տեղակալ
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Մարիամ Մինասյան – Երևանի պետական հումանիտար քոլեջի տնօրեն (համաձայնությամբ)
Շողեր Վերդյան – Բ. Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցի տնօրեն (համաձայնությամբ)
Հայկ Համբարձումյան – «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող (համաձայնությամբ)
Ռուզան Ղազարյան – Երևանի պետական համալսարանի եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի վարիչ, դոցենտ (համաձայնությամբ)
Լալիկ Խաչատրյան – Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված անդամներ
Կարինե Աբրահամյան – Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի լեզվաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր
Մարիա Եղիազարյան – Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռուսաց և սլավոնական լեզուների ամբիոնի պրոֆեսոր
Նաիրա Մանուկյան – Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռոմանական լեզուների ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու
Նարինե Հեքեքյան – Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հայագիտության ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու
Էլլա Ավագյան – Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գերմաներենի ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Օֆելյա Ստեփանյան – Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի թարգմանության ֆակուլտետ, բակալավրի ուսանող
Սյուզան Մարտիրոսյան – Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի լեզվաբանության և մանկավարժության ֆակուլտետ, բակալավրի ուսանող
Ռիտա Սաղաթելյան – Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի միջմշակութային հաղորդակցության և քաղաքագիտության ֆակուլտետ, բակալավրի ուսանող
Էլիզա Հարությունյան – Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հանրային հաղորդակցության և սերվիսի ֆակուլտետ, բակալավրի ուսանող
Մարիանա Գասպարյան – Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հանրային հաղորդակցության և սերվիսի ֆակուլտետ, բակալավրի ուսանող