Այրվում է մոտ 15 հա խոտածածկ տարածք

Նոյեմբերի 4-ին, ժամը 11։11-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Շնողի» անտառպետության տարածքում՝ «Գուլաբի» կոչվող հանդամասում, հրդեհ է բռնկվել։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ անտառտնտեսության տարածքում այվում է մոտ 15 հա խոտածածկ տարածք և խաշամ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։13-ին-ին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել