Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ անհրաժեշտ է իրականացնել համայնքային բյուջեի նկատմամբ տեղական հարկերի գծով ձեր պարտավորությունները՝ տույժերից և տուգանքներից խուսափելու համար:
«Վճարումները կարող եք իրականացնել առցանց եղանակով՝ այցելով www.yerevan.am պաշտոնական կայքի Հարկեր և վճարումներ բաժին ու լրացնել պահանջվող տեղեկատվությունը:
Բանկային քարտերով ձեր պարտավորությունների դիմաց վճարումները կարող եք իրականացնել նաև Երևանի վարչական շրջանների քաղաքացիների սպասարկման տարածքներում առկա pos-թերմինալներով և «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ի գրասենյակներում:
Վճարումներ կարող եք իրականացնել նաև հետևյալ բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների սպասարկման գրասենյակներում, ինչպես նաև բջջային հավելվածների միջոցով:
- «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ
- «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ
- «ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ» ՓԲԸ
- «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ՓԲԸ
- «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ
- «ԷՎՈԿԱԲԱՆԿ» ՓԲԸ
- «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ
- «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ
- «ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ» ՓԲԸ
- «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ
- «ԱՅԴԻ ԲԱՆԿ» ՓԲԸ
- «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ
- «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ
- «ԱՐՑԱԽԲԱՆԿ» ՓԲԸ
- «ԲԻԲԼՈՍ ԲԱՆԿ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ
- «ՄԵԼԼԱԹ ԲԱՆԿ» ՓԲԸ
- «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ
- «ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ
- «ԻԶԻ ՓԵՅ» ՍՊԸ
- «ՍՏԱԿ ՊՐՈՑԵՍԻՆԳ» ՓԲԸ
- «ՄՈԲԻԴՐԱՄ» ՓԲԸ
- «Ֆասթ Շիֆթ» ՍՊԸ
- «ԱՅԹԻԷՖ» ՍՊԸ
- «ԻԴՐԱՄ» ՍՊԸ
- «ՅՈՒՓԵՅ» ՓԲԸ
Ի դեպ, Երևան համայնքի նկատմամբ տեղական հարկերի, տուրքերի ու մատուցվող ծառայությունների դիմաց վճարների, համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքի վարձակալությունից կամ օտարումից առաջացող պարտավորությունների վերաբերյալ տեղակատվությունը տրամադրվում է Վարկային բյուրոյին և ձեր պարտավորությունների ժամանակին չկատարելը կարող է ազդել վարկունակության վրա:
Հիշեք՝ ձեր պարտավորությունները կատարելով դուք նպաստում եք համայնքի զարգացմանը, որտեղ բակերն ու խաղահրապարակները բարեկարգված են, վերելակները փոխված, իսկ մանկապարտեզները՝ հիմնանորոգված»,-ասված է հայտարարությունում: