Մի քանի ժամով կդադարեցվի Հերացի-Աբովյան պուրակի հարակից թունելի երթևեկությունը

Նոյեմբերի 4-ին մի քանի ժամով կդադարեցվի Հերացի-Աբովյան պուրակի հարակից թունելի երթևեկությունը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

«Նոյեմբերի 04-ին՝ ժամը 09։00-14։00-ն, ստորգետնյա մալուխների անցկացման աշխատանքներով պայմանավորված, Մ․ Հերացու փողոցից դեպի Խ․ Աբովյան պուրակ տանող ճանապարհահատվածում գտնվող թունելում  կդադարեցվի երթևեկությունը:

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- գրված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել