Ճանապարհը երթևեկության նշաններով կահավորելու համար նախատեսված խողովակները գողացել են․ ոստիկանություն

Հոկտեմբերի 30-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Արագածոտնի մարզի պարեկները Արուճ գյուղի դաշտամիջյան հատվածում ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա, որի սրահում երկաթե 20 խողովակներ կային:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

33-ամյա վարորդը և 24-ամյա ուղևորը հայտնել են, որ խողովակնեը գողացել են Արուճ գյուղի ամառանոցներից: Նրանք ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ վարորդը խոստովանել է, որ կեսօրին Արուճ գյուղի դաշտամիջյան հատվածում նկատել է երկաթյա խողովակները և, նախապես վերցնելով համապատասխան գործիքներ, որոշել է երեկոյան մորեղբոր որդու հետ տեղափոխել տուն:

Տուժողին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ խողովակները պատկանել են ՍՊ ընկերություններից մեկին և նախատեսված էին ճանապարհը երթևեկության նշաններով կահավորելու համար:

ՍՊԸ տնօրենից ընդունվել է հաղորդում:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել