ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի նախագահ Տիտուս Կոռլատեանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի (օկուպացված Արցախի Հանրապետություն՝ խմբ․) հայկական ժառանգության պահպանման հարցը: Տեղեկությունը հայտնում է Ռումինիայում ՀՀ դեսպանությունը։
«ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ռումինական կողմին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին ցուցաբերած մարդասիրական աջակցության համար։
Կողմերն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղում (օկուպացված Արցախի Հանրապետություն՝ խմբ․) հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանության գործում խորհրդարանական դիվանագիտության անելիքներին»,- ասվում է հաղորդագրությունում։