Հրանտ Բագրատյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան էջում։

«Սիրելի ֆեյսբուքյան հանրություն, մամուլի ներկայացուցիչներ։ Տեղեկացնում եմ ձեզ, որ ՀՀ իշխանություններն իմ դեմ քրեական գործ են հարուցել։ Այդ գործով առաջին դատական նիստը կկայանա 2023թ նոյեմբերի 10-ին ժամը 16։00, Նոր Նորքի 4-րդ զանգվածի Գյուլիքևխյան 20 հասցեում, 5-րդ դահլիճ, դատավոր Մանվել Շահվերդյան։ Մամուլի հարգարժան ներկայացուցիչներ, կներեք որ չեմ պատասխանում ձեր զանգերին։ Ում որ հետաքրքիր է համեցեք դատական նիստի»,- գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել