Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 27-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ա» ենթակետը, 3-րդ եւ 5-րդ մասերը, ինչպես նաեւ հաշվի առնելով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի առաջարկությունը՝ կարգադրում եմ.
1. Ազգային ժողովի աշխատակազմի ֆինանսական կառավարման եւ հաշվառման վարչության հաշվապահության բաժնի պետ-գլխավոր հաշվապահ (ծածկագիր՝ 1-2.1-42) Սարգիս ՍԱՐԳՍՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան»: