ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատուկ ընդգծել է, որ պաշտպանության ոլորտում 2018թ.-ի համեմատ 2024թ.-ին պաշտպանության ոլորտում բյուջեի ծախսերն ավելացվելու են 125 տոկոսով։
«Ավելացող մասը միայն 2024 թվականի բյուջեի 309 միլիարդ դրամ է, իսկ 2018 թվականին նախատեսված ամբողջ տարվա բյուջեն 247,9 միլիարդ դրամ։ Աճը 125 տոկոս է։ Պիտի արձանագրենք, որ մեր պաշտպանական ծախսերը էականորեն և առանցքային են: Մեզ համար առաջնային է մեր բանակի, մեր ԶՈՒ-ի բարեփոխումները։ Այս դինամիկան չի հակասում խաղաղության մեր օրակարգին։ Մարտունակ ԶՈՒ-եր ունենալը յուրաքանչյուր երկրի լեգիտիմ իրավունքն է, պարտադիր ատրիբուտ ցանկացած պետության համար»,-նշել է նա։