Զինվորական դատախազ Էլիզբարյանն այցելել է ՊՆ Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոն

Զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը հոկտեմբերի 26-ին այցելել է Պաշտպանության նախարարության Մարշալ Բաղրամյանի անվան ուսումնական կենտրոն:

Զինվորական դատախազը Զորամասի հրամանատար Դավիթ Ալեքսանյանի ուղեկցությամբ շրջել է ուսումնական կենտրոնի տարածքում, ծանոթացել մասնագիտական լսարանների ուսումնատեխնիկական հագեցվածությանը, զինվորների մասնագիտական կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերին, կադրերի պատրաստման ու վերապատրաստման կրթական հնարավորություններին, իրականացվող բարեփոխումների ընթացքին:

Զինդատախազը հանդիպել է Զորամասի անձնակազմին, քննարկել Զինված ուժերում առկա խնդիրները, հանցածին երևույթների դեմ պայքարի ուղիները:

Գրիգոր Էլիզբարյանը կարևորել է զորամասերում թմրամիջոցների օգտագործման ու իրացման բացառումը՝ ընդգծելով, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործություններով պատժողական խիստ քաղաքականությունը:

Զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանն այցելել է նաև ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան լսարան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել