Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը արձագանքեց Հայկ Մարությանի գլխավորած ուժի, Ազգային առաջընթացի այն դիտարկմանը, թե «Հանրապետություն» կուսակցությունը այսօր նման է «Օրինակ երկիր» կուսակցությանը՝ Հանրապետական կուսակցության իշխանության ժամանակ։
«Մե՞զ եք ՕԵԿ ասում, այ անհայտ ծագման արարածներ։ Պիտակները կպցնելուց առաջ առհասարակ ձեր կենսագրությունները նայեք։ Ձեր թիմից շատերը էնքան հաճախ են ճամբար փոխել, էնքան հաճախ են կուսակցություններ ու ցուցակներ փոխել, որ նույնիսկ անունը չեն հիշում»,-նշեց Խաչատրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։