Կրեմլին հայտնի չէ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այդ երկրում ռուսական ռազմաբազայի առկայության առավելությունների բացակայության մասին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք դեռ չգիտենք՝ նա այդ խոսքերն ասել է, թե՞ ոչ, և եթե ասել է, ապա որտե՞ղ, ի՞նչ կոնտեքստում։ Մենք նման տվյալներ չունենք», – ասել է նա «Ինտերֆաքսին»՝ մեկնաբանելով The Wall Street Journal-ի հրապարակումը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ պարբերականին տված հարցազրույցում Փաշինյանը հայտարարել էր, որ առավելություն չի տեսնում Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայությունը շարունակելու մեջ:
Ընդգծենք, որ Հայաստանի վարչապետի բառացի մեջբերումը հրապարակման մեջ չի ներկայացվել։
«Իսկ Wall Street Journal-ը որպես սկզբնաղբյուր ընկալել մենք չենք կարող»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը: