Ունենք տեղեկություններ, որ Արցախից զենք է մուտք գործել Հայաստան․ ՆԳ նախարար

Մենք ունենք նման տեղեկություններ, որ ԼՂ-ից ՀՀ զենք-զինամթերք է մուտք գործել ՀՀ, ունենք դեպքեր, երբ մարդիկ ինքնակամ բերել-հանձնել են։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։

«Մոտ երեք օրվա ընթացքում մոտ 4 միավոր ատրճանակ և երկու միավոր հարթափող զենք են բերել հանձնել ԼՂ բնակիչները։

Ոստիկանապետի կողմից տրվել են համապատասխան ցուցումներ` բացատրական աշխատանքներ են տարվել և կոչ է արվել, որ անօրինական զենքերը բերեն ու հանձնեն իրավապահ մարմիններին», – ԱԺ հարցուպատասխանին նշեց Ղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել