Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Եվրախորհրդարանում «խաղաղության խաչմերուկի» մասին իր հայտարարություններին՝ ասելով, որ այդ թեմայով բրոշյուր է հրապարակվելու, որը լինելու է անգլերեն.
«Ներկայացնում ենք հնարավոր երթուղիները, առաջարկները։ Այն ընկալում ենք որպես տարածաշրջանային նախագիծ, որ պատրաստվում ենք ուղարկել մի շարք միջազգային գործընկերների»։
Փաշինյանը նաև նշել է, որ խաղաղության խաչմերուկի նախագիծն օժտված է բոլոր ատրիբուտներով՝ տարբերանշան, բրենդինգ. «Սա արվում է նրա համար, որ հանրությանը հնարավորինս հասանելի լինի»։