ԲԴԽ պարզաբանումը՝ «տղամարդ դատավորների սափրված լինելու մասին»

ԲԴԽ պարզաբանում է տարածել, որում նշվում է․ «Մամուլում տարածված և շահարկված այն տեղեկություններին ի պատասխան, թե Բարձրագույն դատական խորհրդի կողմից շրջանառվել է նախագիծ «տղամարդ դատավորների սափրված լինելու մասին» պարզաբանենք հետևյալը:

Մի խումբ դատավորների կողմից մշակվել և Բարձրագույն դատական խորհրդին է ներկայացվել դատավորների ներքին կարգապահական կանոնների վերաբերյալ նախագիծ՝ որն ուղղված է դատարանների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, դատավորների ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարմանը և դատավորների աշխատանքային կարգապահության ապահովմանը։

Հատկանշական է, որ նախագիծը դեռևս գտնվում է ամենավաղ նախնական քննարկումների, առաջարկների, դիտարկումների և վերամշակման փուլում:

Դատական դեպարտամենտի, դատավորիների և ԲԴԽ անդամների կողմից քննարկումների ավարտից, նախագծի վերաբերյալ առաջարկությունների, դիտարկումերի հավաքագրումից և դրանցից ընդունելիներն իրացնելուց հետո՝ այն կստանա արդեն վերջնական, մշակված տեսք, որից հետո արդեն ԲԴԽ-ի կողմից կքննարկվի այն ընդունելու հարցը:

Թյուրըմբռնումներից խուսափելու նպատակով՝ ստորև ձեզ ենք ներկայացնում դատավորների շրջանում շրջանառված նախագիծն այս պահի լրամշակմամբ, որտեղ բացակայում են մի քանի լրագրողներին չափազանց անհանգստացրած՝ սափրվելու սուր թեման:

Մանրամասները՝ ստորև»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել