Բրյուսել մեկնելու ժամանակ չի գտել Ադրբեջանի նախագահը․ Արարատ Միրզոյան

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Բրյուսելում Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպման չեղարկմանը։ Հարցին, թե ո՞վ ժամանակ չի գտել բանակցությունների մեկնել Բրյուսել, ինչի մասին հայտնել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, Արարատ Միրզոյանը պատասխանել է.

«Ակնհայտորեն Ադրբեջանի նախագահը, որովհետև մենք հիմա էլ պատրաստ ենք մասնակցել այդ հանդիպմանը»։

Նա նշել է, թե Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին։

Ըստ ԱԳ նախարարի՝ օրերս Թեհրանում ոչ պաշտոնական շփում է ունեցել Ադրբեջանի արտգործնախարարի հետ. «Հայաստանը շարունակում է պատրաստ լինել՝ արագ շարունակել խաղաղության գործընթացը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել