Հայաստանում կարմրուկով վարակված երեխա է մահացել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Մենք ունեցել ենք երեխայի մահվան դեպք, բայց երեխան ունեցել է նաև այլ հիվանդություններ, կարմրուկի հանգամանքը ծանր ելքի է հանգեցրել», – ասաց նա:
Նախարարի խոսքով` պետք է ձեռնարկել գործուն քայլեր, պատվաստման բոլոր էտապները պատշաճ ժամանակին անցնել:
«Հորդորում եմ, որ ճիշտ ժամանակին ստանան պատվաստումները, որոնք պաշտպանում են մեր երեխաներին: Եթե տանը փոքրիկը վարակվի ու տանը լինի մեծահասակ անձ, ապա նրանց կյանքի համար ևս վտանգավոր է կարմրուկը», – ընդգծեց Ավանեսյանը: