Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող Արցախի նախկին պաշտոնյաներին

ԿԽՄԿ Բաքվի պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Լեռնային Ղարաբաղի (օկուպացված Արցախի Հանրապետություն` խմբ․) նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանին։

«Արմենպրես»ի թղթակցի հետ զրույցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ասաց. «Այցը կայացել է հոկտեմբերի 20-ին ԿԽՄԿ ստանդարտ ընթացակարգերի շրջանակներում։ Ձերբակալվածներին հնարավորություն է տրվել կապ հաստատել հարազատների հետ»:

Ամատունին ընդգծեց՝ հոկտեմբեր ամսին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի  ներկայացուցիչները հերթական անգամ տեսակցել են Ադրբեջանում պահվող բոլոր հայերին: Տեսակցությունները շարունակական բնույթ են կրելու:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել