Երևանի ավագանու 2 անդամ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Երևան համայնքի ղեկավարից ստացել է ավագանու անդամների լիազորությունները վաղաժամ դադարեցնելու 2 արձանագրություն։ Հանձնաժողովը հոկտեմբերի 24-ի հերթական նիստում քննարկել է դրանք։

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սուրեն Գրիգորյանը և «Հանրապետություն» խմբակցության անդամ Սարգիս Մադաթյանն ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել համայնքի ղեկավարին։

Լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատները տրվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Լևոն Գագիկի Լևոնյանին և «Հանրապետություն» կուսակցության ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Մհեր Աշոտի Բեջանյանին:

Հավելենք, որ հոկտեմբերի 26-ին Երևանի ավագանին արտահերթ նիստ կգումարի։ Օրակարգում 4 հարց է՝ Երևանի քաղաքապետի տեղակալների նշանակման հարցերը։ Չորս փոխքաղաքապետերից երկու թեկնածուները Սուրեն Գրիգորյանը և Սարգիս Մադաթյան են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել