Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը կդադարեցնի իր պարտականությունները. այսուհետ կգործի որպես Երևանի ավագանու անդամ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արման Բարխուդարյանը կդադարեցնի իր պարտականությունները և այսուհետ կգործի որպես Երևանի ավագանու անդամ: Այս մասին Բարխուդարյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Հարգելի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներ, 24.10.2023 թվականից դադարեցնում եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի իմ աշխատանքային գործունեությունը:

Ձեր վստահության շնորհիվ պատիվ եմ ունեցել իմ ներդրումն ունենալ ի բարօրություն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ծավալվող բազմաբնույթ աշխատանքներին:

Պաշտոնավարման առաջին իսկ օրվանից ինձ վստահված աշխատանքին վերաբերվել եմ ամենայն պատասխանատվությամբ և ուժերիս ներածին չափով փորձել եմ կատարել առավելագույնը, ինչ խոսք, դեռ շատ անելիքներ կան:

Շնորհակալ եմ իմ քաղաքական թիմին, Երևանի նորընտիր քաղաքապետ Tigran Avinyan / Տիգրան Ավինյանին՝ նման պատասխնատու աշխատանք վստահելու և արդյունավետ համագործակցության համար։

Շնորհակալ եմ նաև վարչական շրջանի աշխատակազմից, ինձ հետ համագործակցած բոլոր գործընկերներիցս՝ ինձ սատարելու համար։

Այսուհետ կգործեմ որպես Երևան քաղաքի ավագանու անդամ և կշարունակեմ աշխատանքս՝ ի բարօրրություն Երևանի և երևանցիների»,- գրել է Բարխուդարյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել