Շարունակվում է Իսրայելից Հայաստան ՀՀ քաղաքացիների տեղափոխման գործընթացը

Շարունակվում է Իսրայելից Հայաստան անվտանգության նկատառումներից ելնելով, կամավոր հիմունքներով տեղափոխվելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների գրանցումը:

Այս մասին հայտնում է Իսրայելում ՀՀ դեսպանությունը։

«ՀՀ կառավարությունն իր հնարավոր որոշումները կայացնելիս առաջնորդվելու է ստորև ներկայացված հղումով հասանելի էլեկտրոնային հայտի միոջոցով ձևավորված ցուցակով:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար, անկախ տարիքից, այդ թվում՝ յուրաքանչյուր անչափահասի համար, անհրաժեշտ է լրացնել առանձին հայտ՝ ընտանիքի բոլոր անդամների համար նշելով միևնույն բջջային հեռախոսահամարը։

Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի համար խնդրում ենք կապ հաստատել Իսրայելում ՀՀ դեսպանության հետ՝ թեժ գծի հեռախոսահամարով (+972 50 6670345)»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել