Մեր երեխաներին ինքուրույն մտածել, իրենց ուժերի վրա վստահություն հաղորդելն է մեր գործը․ Ժաննա Անդրեասյան

Երեկ դպրոցներից մեկում տեսանք՝ ինչպես են երեխաները իրենց գրած պատմվածքները ներկայացնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Հինգերորդ դասարան։ Նոր չափորոշիչ։ Մայրենիի դասաժամ։ Մի բան հարթ կասեն։ Մի բան անհարթ կասեն։ Բայց իրենք կասեն։ Դա է կարևորը։ Մեր երեխաներին ինքուրույն մտածել, իրենց ուժերի վրա վստահություն հաղորդելն է մեր գործը, սիրելի ուսուցիչներ, այդ վստահությունն ու ինքնուրույնությունը ճիշտ կառավարել սովորեցնելը, գիտելիքների ու արժեքների վրա հիմնելը։ Ընդ որում, մի աղջնակի իր դասընկերն էր հորդորում՝ գնա, ներկայացրու պատմվածքդ»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել