Սևանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել արցախցի երրորդ երեխան

ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի բժշկական կենտրոնում հոկտեմբերի 21-ին լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից երրորդ երեխան՝ 4,5կգ քաշով, 55սմ հասակով։

Այս մասին հայտնում են մարզպետարանից։

Աղջիկ երեխային անվանակոչել են Անգելինա։

Անգելինան ծնվել է Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղից բռնի տեղահանված ու Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Չկալովկա գյուղում ապաստանած Կարեն և Շուշանիկ Մակեյանների ընտանիքում։

Անգելինան այս ամուսնական զույգի երկրորդ զավակն է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել