Հոկտեմբերի 26-ին Երևանի ավագանին արտահերթ նիստ կգումարի։ Օրակարգում 4 հարց է՝ Երևանի քաղաքապետի տեղակալների նշանակման հարցերը։
Iravaban.net-ը հայտնում է, որ օրակարգում ընդգկրված հարցերի համաձայն՝ Երևան քաղաքի ավագանուն առաջարկվել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ նշանակել Արմեն Փամբուխչյանին։
Մյուս քաղաքապետերի պաշտոններում ներկայացել են Լևոն Հովհաննիսյանի, Սուրեն Գրիգորյանի, Սարգիս Մադաթյանի թեկնածությունները։ Նշենք, որ վերջինս «Հանրապետություն» խմբակցության անդամ է, իսկ մյուս 3-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության։