Արարատի մարզում բախվել են ավտոմեքենաներ. տուժածներից մեկի վիճակը ծանր է

Այսօր ժամը 13:15-ին Արարատի մարզում ` Այգավան գյուղի կամրջի մոտակայքում բախվել են «Mercedes-Benz» ու «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ վարորդներից մեկի վիճակը ծանր է։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Նշվում է, որ բախման հետևանքով «Ford» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է ավտոճանապարհի երթևեկելի հատվածում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` «Mercedes-Benz» վարորդ 40–ամյա Կ. Մ.–ն, «Ford»–ի վարորդ 41–ամյա Ա. Շ.–ն և «Ford»–ի ուղևոր 35–ամյա Գ. Շ.-ն տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել բժշկական կենտրոն։
«Կ. Մ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մյուսները ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել»,– ասված է հաղորդագրությունում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, ուղղել «Ford» մակնիշի ավտոմեքենան և մոտեցրել ավտոքարշակին, այնուհետև իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել