Ի՞նչ կլինի և ու՞մ ձեռք կտա, եթե մի քանի հազար հայ վերադառնա Արցախ. Կոստանյանի պատասխանը

Հայաստանի և Ադրբեջանի` միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը որևէ կերպ չպետք է ոտնահարեր Լեռնային Ղարաբաղում (օկուպացված Արցախի Հանրապետություն՝ խմբ․) հայերի անվտանգության և իրավունքների երաշխավորման գործընթացը, ինչն Ադրբեջանի խաթարվեց ագրեսիայի կիրառմամբ։ Lրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։

Նա ընդգծել է, որ տեղի ունեցած ագրեսիան որևէ կերպ ու որևէ կողմից չպետք է ու չի կարող արդարացվել։

«Ակնհայտ է, որ հայերի` Լեռնային Ղարաբաղ (օկուպացված Արցախի Հանրապետություն՝ խմբ․)  վերադարձի համար հստակ անվտանգության և իրավունքների երաշխիքներ են անհրաժեշտ, որովհետև հարց կա` մարդիկ ինչու՞ լքեցին իրենց տները, իրենց հայրենիքը։ Լքեցին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի արդյունքում և, ըստ էության, ԼՂ-ում (օկուպացված Արցախի Հանրապետություն՝ խմբ․)  էթնիկ զտում տեղի ունեցավ»,-ասել է Կոստանյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ կլինի, եթե մի քանի հազար հայ որոշի վերադառնալ Արցախ, արդյոք դա հայկական կողմի համար ձեռնտու կլինի, թե օտարների` օրինակ, Ռուսաստանի համար լինի հիմք ԼՂ-ում (օկուպացված Արցախի Հանրապետություն՝ խմբ․)  խաղաղապահների ներկայության համար, Ադրբեջանին էլ հնարավորություն տա աշխարհին ցույց տալու, թե էթնիկ զտումներ չկան։։

Նա շեշտել է` հայերի վերադարձի իրավունքի ապահովումը ոչ միայն Հայաստանի Հանրապետության կառավարության, այլև ընդհանրապես միջազգային հանրության և, մասնավորապես, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պարտականությունների մեջ պետք է լինի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել