Շուրջ մեկ տարի մեքենաներից ավտոպահեստամասեր գողացող երիտասարդները հայտնաբերվել ու ձերբակալվել են

Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախույզները Պետական եկամուտների կոմիտեի «Հյուսիսային մաքսատուն-վարչության» ներքին անվտանգության վարչության ծառայողների հետ ձեռնարկած միջոցառումների արդյունքում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ 29 և 30 տարեկան գյումրեցի երկու երիտասարդ այս տարվա տարբեր ժամանակահատվածներում մաքսատան տարածքում կայանված մեքենաներից պարբերաբար գողություններ են արել:

Հոկտեմբերի 18-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցում երիտասարդները հայտնաբերվել, ձերբակալվել ու Կումայրիի բաժին են տեղափոխվել: Նրանք խոստովանել են, որ նշված տարածքում կայանված մեքենաներից գողացել են թանկարժեք ավտոպահեստամասեր: Պարզվել է, որ գողոնի մի մասը 30-ամյա գյումրեցու տանն է:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում տուժած երկու անձանցից ընդունվել է հաղորդում:

29 և 30 տարեկան գյումրեցիները և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ: Գողոնը մասամբ առգրավվել է:

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել