Արցախում պայթյունից տուժած Սերգեյն է, ում լուսանկարը ավելի վաղ տարածվել էր համացանցում։ Այս մասին տեղեկանում ենք Միքայելյան համալսարանական հիվանդանոցի ֆեյսբուքյան էջից։
«Հիվանդանոցում համապատասխան բուժում և խնամք ստանալուց հետո Սերգեյի առողջական վիճակն այսօր անհամեմատ լավ է»,-նշվում է հաղորդագրության մեջ։