Օդի ջերմաստիճանն հոկտեմբերի 20-23-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Երևան քաղաքում` հոկտեմբերի 20-ի ցերեկը, 21-23-ին, 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 24-ի երեկոյան ժամերին, 25-ի գիշերը սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ։

Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 20-ի ցերեկը, 21-23-ին, 24-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 24-ի և 25-ի ցերեկն առանձին շրջաններում, 25-ի գիշերը շրջաների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ։

Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, 25-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն հոկտեմբերի 20-23-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել