Ըստ Կալիֆորնիայի դաշնային դատավորի կայացրած որոշման՝ Apple-ը ստիպված է պաշտպանվել ըննդեմ իրեն ներկայացված դատական հայցից: Նա, հանդիսանալով գլոբալ համակարգչային կազմակերպություն, թույլատրել է երրորդ կողմերին՝ հետևելու իր սպառողների գործունեությանը իրենց իսկ շարժական սարքերի միջոցով, հայտնում է «Գլոբալ Իրավական Փոստը»:
«Oakland Tribune» թերթի փոխանցմամբ՝ բոլոր նրանք, ովքեր հանդիսանում են Apple սարքերի սեփականատերեր, այդ թվում iPhone, iPad և iPod Touch կարող են դատական հայցով դիմել դատարան ըննդեմ Կալիֆորնիայի «Apple» ընկերության՝ սպառողի շահերի պաշտանության օրենքի հիման վրա:
Չնայած «Apple» ընկերության այն պնդմանը, որ նա ազատված է այդ պատասխանատվությունից՝ համաձայն սպառողների պայմանագրերի, ԱՄՆ շրջանային դատավոր Լյուսի Քոհը նշեց, որ անորոշություն կա այն հարցում, թե արդյոք համաձայնագրերը արդարացնում են ողջ հավաքագրված տեղեկատվությունը:
Դատավորը նաև որոշեց, որ որոշ այլ մեղադրյալներ, ներառյալ ինտերնետային որոնման հսկա Google-ը, պետք է ազատվեն դատից: Դատավոր Քոհը նաև մերժեց այն հայցը, ըստ որի Apple-ը ոտնահարել է սպառողների գաղտնիության պահպանման իրավունքը:
Apple-ի և Google-ի իրավաբանները առայժմ հրաժարվում են որևէ մեկնաբանություններ անել: