Արևմուտքն այս տարածաշրջանում Փաշինյանին որպես նոր Զելենսկի է տեսնում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
«Նիկոլ Փաշինյանը խոսում էր ժողովրդավարությունից, իսկ Արևմուտքի շահերից բխում էր ծափ տալ, դրանից առաջ էլ Զելենսկուն էին ծափ տալիս: Այս տարածաշրջանում ի դեմս Փաշինյանի՝ նոր Զելենսկի են տեսնում»,– նշել է նա։
Ռուստամյանի խոսքով՝ այսօր պրակտիկա է դարձել` կուլիսներում ինչ–որ բաներ պայմանավորվելը, իսկ դրա մասին հետո իմանալը։