Դատախազն ու քննիչը միջնորդեցին երկարացնել Լևոն Քոչարյանի կալանքի ժամկետը․ փաստաբան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Լևոն Քոչարյանի կալանքը  ևս 2 ամսով երկարաձգելու միջնորդություն են ներկայացրել քննիչն ու դատախազը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Միջնորդության ներկայացման ընթացքում դատախազը պնդեց, որ որևէ փաստական տվյալ չունեն Լևոն Քոչարյանի ոչ պատշաճ վարքագծի վերաբերյալ, բայց պետք է մնա կալանավորված: Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 11-ը վարութային գործողություն չանելու մասով, որևէ դիրքորոշում չունի, բայց պնդում է, որ պետք է Լևոն Քոչարյանը մնա կալանավորված»,- գրել է Լևոն Քոչարյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը՝ ֆեյսբուքյան իր էջում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել