Թել Ավիվում Իսրայելի կառավարության հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Իսրայելը ստեղծվել է աշխարհի բոլոր հրեաների անվտանգության համար, իսկ Իսրայելում ծնվել է նաև ինքը։
Այս հայտարարությանն անրձագանքել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Սա նշանակում է, որ Բայդենը չէր կարող ԱՄՆ նախագահ դառնալ։
Ռուսական «միջամտությունը» Ամերիկայի ընտրություններին գնալով ավելի ու ավելի բարդ է դառնում»,- գրել է Զախարովան իր տելեգրամյան ալիքում։
Նշենք, որ ըստ պաշտոնական տվյալների՝ Բայդենը ծնվել է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում։