Հոկտեմբերի 17-ին կյանքից հեռացել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Էլեն Գևորգի Գրիգորյանը: Այս մասին հայտնում են ֆակուլտետից:
«Ֆակուլտետի դասախոսական կազմը և ուսանողությունը ցավակցում են Էլենի ընտանիքին և հարազատներին»,- ասված է գրառման մեջ:
Էլեն Գրիգորյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ ժամը 18:00-ին Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում: