Հայաստանը ԵՄ-ի հետ հարաբերությունները հնարավորինս ընդլայնելու քաղաքականություն է իրականացնում․ ԱԳ փոխնախարար

Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները միշտ ուղղված են եղել երկրում բարեփոխումները, մարդու իրավունքներն ու տրանսֆորմացիան ապահովելուն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Եվրոպական խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այնքան, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի:

« Գիտեք, Եվրամիության հետ մեր հարաբերությունները միշտ ուղղված են եղել ապահովելու բարեփոխումները, մարդու իրավունքները և տրանսֆորմացիան։ Դրան էր ուղղված Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որն իրականում ԵՄ ասոցացման պայմանագրի ավելի թեթևացված տարբերակն էր։ Եվրամիությունը մնում է Հայաստանի կարևորագույն գործընկերը։

Այդ ուղերձը միայն հաստատում էր մեր քաղաքականությունը՝ հնարավորինս խորացնել և ընդլայնել հարաբերությունները Եվրամիության և դրա անդամ երկրների հետ»,- ասաց Հովհաննիսյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել