Սպանություն Աքորի գյուղում. 22-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Հոկտեմբերի 16-ին, ժամը 21.50-ին, ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Ալավերդի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մինչ շտապօգնության խմբի մոտենալը՝ իրենց տան բակում հանկարծամահ է եղել Աքորի գյուղի բնակիչ 50-ամյա Արտակ Սիմոնյանը:

Մեկնած օպերատիվ խումբը Աքորի գյուղի 2-րդ փողոցում հայտնաբերել է Արտակ Սիմոնյանի դիակը: Արտաքին զննությամբ դիակի թիկունքային հատվածում հայտնաբերվել են կտրած-ծակած վերքեր:

Դեպքի առթիվ Թումանյանի քննչական բաժնում սպանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:

Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Թումանյանի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ հոկտեմբերի 16-ի ժամը 21-ի սահմաններում Աքորի գյուղի բնակիչ, 45-ամյա մի տղամարդու «ՎԱԶ-2106»-ը գյուղի 2-րդ փողոցում խափանվել է՝ խոչընդոտելով երթևեկությունը, ինչի պատճառով ոչ սթափ վիճակում գտնվող Արտակ Սիմոնյանը հայհոյանքներ է հնչեցրել վարորդի հասցեին: Տղամարդկանց միջև վեճ է սկսվել, քաշքշել ու հարվածներ են հասցրել իրար: Այդ ընթացքում վարորդի 22-ամյա որդին, որը նույնպես ոչ սթափ վիճակում էր, մեքենայի սրահից վերցնելով սուր-կտրող առարկա՝ հարվածներ է հասցրել Արտակ Սիմոնյանին՝ պատճառելով մահ:

Հետագա միջոցառումների արդյունքում 22-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժին:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Թումանյանի քննչական բաժին:

Նախաքննությունը շարունակվում է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել