Հայաստանում ժողովրդավարությու՞ն է․ Սերժ Սարգսյան

Ես բազմաթիվ անգամներ ասել եմ, որ խնդրելով որևէ մեկը խաղաղություն չի պարգևում, ոչ էլ տարածքային ամբողջականություն։ Պետության թիվ մեկ խնդիրը միշտ եղել և մնալու է իր քաղաքացիների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը ապահովելու մեջ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով ՀՀ գործող իշխանությունների «խաղաղության օրակարգին»։

Հարցին՝ ժողովրդավարությամբ հնարավո՞ր է անվտանգություն ապահովել, Սերժ Սարգսյանը պատասխանեց․

«Բոլոր ֆորմատներով հնարավոր է ապահովել, և ժողովրդավարությունը երևի լավագույն ձևն է, բայց ձեր կարծիքով՝ Հայաստանում ժողովրդավարությու՞ն է։ եթե ժողովրդավարությունն այդպիսին է, ապա այդպիսի ժողովրդավարությունը որևէ մեկին պետք չէ։ Եթե այսօր 20-ից ավելի քաղբանտարկյալներ կան, եթե այսօր մեր հայրենիքի մի հատվածի 150 000-ն ուղղակի արտաքսվել է, ապա ի՞նչ ժողովրդավարության մասին է խոսքը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել