Նիկոլ Փաշինյանի պատասխանը՝ Ալիևի՝ Արցախի դրոշի վրայով քայլելու վերաբերյալ

Ստրասբուրգում` Եվրոպական խորհրդարանում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ, որից հետո նրանք հանդես են եկել հայտարարություններով և պատասխանել լրագրողների հարցերին։

Լրագրողներից մեկը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է․ «Մենք շատ անգամներ լսում ենք, որ Ադրբեջանի ղեկավարությունն ասում է, թե Ադրբեջանը կապահովի ԼՂ հայերի  անվտանգությունը, սակայն նաև տեսանք նախագահ Ալիևը ոնց էր Լեռնային Ղարաբաղի դրոշի վրայով քայլում: Սա ի՞նչ ուղերձ է, գործողություններ, Ձեր կարծիքով,  փոխանցում»:

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան հայտնեց, որ 100 հազարից ավելի հայեր տեղահանված են Լեռնային Ղարաբաղից, ևս 20 հազար հայեր Լեռնային Ղարաբաղից տեղահանվել են և Հայաստանում են գտնվում 44-օրյա պատերազմի հետևանքով:

«Այսօրվա մեր հրատապ խնդիրն է՝ կենտրոնանալ այդ մարդկանց հումանիտար կարիքները բարելավելու համար: Ուզում եմ, որ մենք՝ բոլորս, լավ հասկանանք իրադրությունը՝ 100 հազար մարդ միանգամից՝ մեկ շաբաթվա ընթացքում, տեղահանվել է, էթնիկ զտման է ենթարկվել և տեղափոխվել Հայաստան:

Հիմա մեր կառավարությունը կենտրոնացած է այդ մարդկանց ամենահրատապ կարիքները՝ սկսած սննդից, կացարանից, հագուստ և այդպես շարունակ, լուծելու վրա, և մենք գերկենտրոնացած ենք այս խնդիրների լուծման վրա: Իհարկե, այս հարցում ակնկալում ենք միջազգային հանրության, այդ թվում՝ Եվրամիության աջակցությունը, ներառյալ՝ բյուջետային աջակցության տեսքով: Ես այդ թեմաներին նույնպես մանրամասն անդրադարձ կունենամ իմ ելույթում»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել