Մեծ դպրոցներում տնօրենների աշխատավարձերը կարող են հասնել ընդհուպ 495 000 դրամի. ԿԳՄՍ նախարար

Փաստացի, կամավոր ատեստավորված ուսուցիչները, որոնք նաև տարակարգ ունեն, ավելի բարձր վարձատվություն են ստանում, քան դպրոցի տնօրենը. ԱԺ հանձնաժողովի նիստին հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Զուտ մոտիվացիոն համաչափության պահպանման տեսանկյունից, կարող է առաջ բերել այդ համակարգի խախտում», – ասաց նա և նշեց, որ այդ իսկ պատճառով տնօրենների ատեստավորման կարգն է դրվել, նաև հավելավճարի տրամադրումը ներառելով՝ տնօրենի աշխատավարձերում բարեփոխումներ ենք իրականացրել։

Նա հիշեցրեց, 2023-ի սեպտեմբերից դպրոցների ֆինանասավորման նոր կարգ է մտել ուժի մեջ։ «Տնօրենների աշխատավարձը միջինում բարձրացել է 111 000 դրամով։ Աշխատավարձը պայմանավորված է դպրոցի չափով, մեծ դպրոցներում ունենք տնօրենների՝ ընդհուպ 475․000-ից 495․000 դրամի հասնող աշխատավարձներ», – ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել