Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ներկայացրել են օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված անձանց Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:
Նշվում է, որ բռնի տեղահանված անձանց կտրամադրվի վարձակալության համր գումար, գումարը կտրվի 6 ամսով, յուրաքանչյուր անձին կհատկացվի 40 հազար դրամ և 10 հազար դրամ կոմունալ վճարների համար
«Որ քարտային հաշվին փոխանցվել են 100 հազար դրամները, այդ նույն հաշվին կփոխանցվեն 40 հազար գումարած 10 հազար դրամները»,-ասաց վարչապետի խոսնակը։