Հոկտեմբերի 11-ին, ժամը 11.44-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Հրազդան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնել են Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի տներից մեկը, որտեղ հայտնաբերվել է 64-ամյա տանտիրոջ դիակը: Նշված հասցե օպերատիվ-քննչական խումբ է մեկնել:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Հրազդանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հոկտեմբերի 10-ի ժամը 21.00-ի սահմաններում տանտիրոջ հետ ընթրել և ոգելից խմիչք են օգտագործել 41-ամյա, 55-ամյա և 39-ամյա համաքաղաքացի երեք տղամարդ, ինչից հետո վիճաբանություն է սկսվել տանտիրոջ և 39-ամյա տղամարդու միջև: 39-ամյա տղամարդը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել 64-ամյա տանտիրոջը, ապա բութ առարկայով խփել է նրա գլխին՝ պատճառելով մահ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 39-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Հրազդանի բաժին, այնուհետև կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Կոտայքի մարզային քննչական վարչություն:
Հրազդանի բնակիչ 39-ամյա տղամարդը տվել է խոստովանական ցուցմունք:
Սպանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: