Ինչպե՞ս է Տիգրան Ավինյանը տոնելու Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելը

«Ես կարծում եմ, որ մեր քաղաքի պատմությունը և ժառանգությունը շատ կարևոր են։ Անկախ նրանից, թե ով պետք է երդվի որպես քաղաքապետ, համաձայն նոր կարգի, որոշակի կարևոր էլեմենտներ են ավելացել այս արարողակարգին։ Որոնք երևանցիներին և ներկաներին կհիշեցնենք, թե որտեղից են սկսվում Երևանի ակունքները, որոնք կարևոր է հիշել»,-,նշեց Տիգրան Ավինյանը։

Լրագրողը հարցրեց՝ ինչպե՞ս է Ավինյանը տոնելու Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելը, հրավառություններ լինելո՞ւ են, խմելո՞ւ են մինչև առավոտ։

Նա հիշեցրեց, որ հրավառությունները Երևանում արգելված են։

«Կարծում եմ՝ քաղաքապետի երդմնակալությունը կարևոր իրադարձություն է, բայց ոչ այնքան կարևոր, որ Երևան քաղաքում հրավառություն լինի»,-նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել