Տիգրան Ավինյանը՝ Վարդան Ղուկասյանի կուսակցության հետ հնարավոր գործարքի մասին

Երևանի նորընտիր քաղաքապետն անդրադարձել է Վարդան Ղուկասյանի ղեկավարած «Հանրային ձայն» կուսակցության հետ հնարավոր գործարքի մասին։

Հիշեցնենք՝ երեկ հայտնի դարձավ, որ կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի կինը՝ Վ․ Գալստյանը, օրերս ազատ է արձակվել։

Տիգրան Ավինյանն անդրադարձել է նաև «Հանրապետություն» կուսակցության հետ կնքված հուշագրին․ «Սա 2018թ.-ից հետո խոշոր հետընտրական դաշինքի փորձերից մեկն է, և վստահ եմ, որ հաջողությամբ է պսակվելու այն»:

Նա նշել է նաև, որ պաշտոնների վերաբերյալ դեռ վաղ է խոսել:

«Պաշտոն ստանձնելն ուղղակի աթոռների բաժանում չի, շատ կարևոր է, որ մարդիկ, որ պատրաստվում են ստանձնել պատասխանատվություն, ունենան այն կարողությունները, որոնք հարկավոր է՝ լինի փոխքաղաքապետ, թաղապետ. այդ մարդիկ կրելու են ծանր բեռ»,-նշել է Ավինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել