Մեծարգո՛ նախագահ, մեծահա՛րգ վարչապետ, մեծահա՛րգ ԱԺ նախագահ, պատվարժա՛ն ավագանու անդամներ և սիրելի՛ նորընտիր քաղաքապետ. Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությանը դիմելով ներկաներին՝ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն ասաց․
«Քաղաքամայր Երևանը հայի դարավոր երազանքների աննկուն տաճարն է, մեր ազգի հերոսական պատմության անառիկ ամրոցն ու խոսուն վկան»։
Փոխանցելով եկեղեցու օրհնությունը նորընտիր քաղաքապետին՝ նա շարունակեց․
«Մենք լծակից ու գործակից ենք ձեզ, միաբանվե՛նք հանուն Երևանի և երևանցու, այս կարգախոսով գործենք՝ ի շահ քաղաքամայր Երևանի և սիրելի երևանցիների»։
Մանրամասները՝ տեսանյութում։