Մեր նպատակն է, որ բոլոր բռնի տեղահանվածները մնան Հայաստանի Հանրապետությունում․ Նիկոլ Փաշինյան

Եթե ԼՂ-ի մեր քույրերն ու եղբայրները իրենց տներ վերադառնալու հնարավորություն չունենան, մեր քաղաքականությունն է լինելու անել ամեն ինչ, որպեսզի բոլոր բռնի տեղահանվածները մնան ՀՀ-ում: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հայտնել է նաև, որ ԼՂ-ից բռնի տեղահանված 52.600 մարդու քարտային հաշվին արդեն կատարվել են 100.000-ական դրամ փոխանցումները: Վաղը 13.500 մարդու քարտային հաշվիներին ևս կկատարվեն փոխանցումներ:

Նիկոլ Փաշինյանը հայտնել է նաև Արցախից բռնի տեղահանված այն քաղաքացիների թիվը, որոնք մեկնել են ՀՀ-ից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել