ՀՀ ԱԽ քարտուղարը հայ-ադրբեջանական հարաբերություններն է քննարկել Լուի Բոնոյի հետ

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը քննարկել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ անվտանգության խորհուրդը։

Հանդիպման ընթացքում Գրիգորյանը հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում ներկայացրել է Հայաստանի մոտեցումները:

Անդրադարձ է կատարվել նաև Արցախից  տեղահանված հայերի հումանիտար խնդիրների և իրավունքների հասցեագրմանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել